Ողջու՜յն։ Ստորև տեղադրված նկարներում կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ռեկտորի ներկայիս ժ/պ Դ․ Գալոյանի գիտական աշխատանքների՝ մեր կողմից բացահայտված արտագրությունների դեպքերին։


Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության 1.3. ենթագլուխը ամբողջությամբ արտագրված է բակալավրի ուսանողների համար կազմված բելառուսական ուսումնական ձեռնարկից (2012թ.) Նկարներից երևում է, որ ատենախոսության հեղինակը ոչ միայն օգտագործել է Ե. Սեմակի կողմից ներկայացված գրականության ուսումնասիրությունը՝ առանց վերջինիս հղում տալու, այլև իրեն է վերագրել Սեմակի կատարած եզրահանգումներն ու ամփոփումները: Դ. Գալոյանի դեպքում մեզ ավելի շատ անհանգստացնում է մարդկային ազնվության խնդիրը, երբ նա, մոլորեցնելով ուսանողներին և գործընկերներին, մինչև վերջ փորձում է հերքել ակնհայտը: Սա նշանակում է, որ նա պատրաստ է նույն մոտեցումը ցուցաբերել համալսարանի կառավարման բոլոր խնդիրներին, և այլևս դժվար է հավատալ նրա որևէ խոսքի:

Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության հերթական ենթագլուխը՝ 2.2.-ը, ամբողջությամբ արտագրված է 2004թ.-ին գրված այլ հեղինակի հոդվածից, իսկ հղումը այդ սկզբնաղբյուրին բնականաբար բացակայում է: Բայց սա դեռ ամենը չէ: Հոդվածի հեղինակների կողմից ներկայացված տնտեսական քաղաքականության ՉՈՐՍ առաջնահերությունները տիկին Գալոյանը վերագրել է իրեն, և, չբավարարվելով տվյալ ենթագլխի արտագրությամբ, նույնությամբ ներկայացրել է նաև եզրակացությունների բաժնում՝ որպես սեփական առաջարկություն:

Դոկտորական ատենախոսության 3.1. ենթագլխում ամբողջությամբ արտատպված է («copy paste») ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքի հոդվածը Զավեշտն այն է, որ այս դեպքում մի քանի էջանոց հայերեն հոդվածի ամբողջական «copy paste»-ը ինչ-որ կերպ արդարացնելու համար ենթագլխի սկզբնամասում Դ. Գալոյանը ընդամենը նշել է, որ «ենթագլխում ներկայացված իրավական բազայի էվոլյուցիոն զարգացման տեղեկատվության աղբյուրը նույնն է»: Սակայն Դ. Գալոյանը, ինչպես երևում է նկարներից, տեղեկատվության աղբյուրից օգտվելու փսխարեն պարզապես ամբողջությամբ կտրել և տեղադրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատրաստի հոդվածը և ատենախոսության հերթական վերլուծական ենթագլուխը ինքնուրույն ո՛չ վերլուծել է, ո՛չ շարադրել:
Դոկտորական ատենախոսության 3.1. ենթագլխում ծայրից ծայր արտատպված է («copy paste») «Blognnews» լրատվական կայքի հոդվածը Քանի որ Բլոգնյուզի տվյալ հոդվածը պարզապես այդ օրվա լրատվական նյութ է, Դ. Գալոյանը ընդամենը հանել է «այսօրվա» բառը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի անունը Զավեշտը սրանով չի սահմանափակվում. տիկին Գալոյանը արտատպված ամբողջական հոդվածի վերջնամասում ընտրել է 2 հատված և կեղծ հղում տվել օտարալեզու 2 աղբյուրների՝ փորձելով ձևացնել, թե այդ 2 հատվածների սկզբնաղբյուրները դրանք են, այնինչ, ինչպես երևում է նկարներից, անգամ այդ հատվածները հայերեն տառացի «copy paste» են Բլոգնյուզից:
ԿԱՅՔԻ ՀՂՈՒՄ` — https://bit.ly/33mzoin


Եզրակացությունների և առաջարկությունների բաժնում Դ. Գալոյանը ՉՈՐՍ առաջնահերթությունը ներկայացրել է որպես սեփական առաջարկություն: Դեռ ավելին՝ արտագրված 4-րդ առաջնահերթությունը, որն առնչվում է փոքր ծավալով բարձրարժեք ապրանքների արտահանմանը, ներկայացվել է որպես ատենախոսության գիտական ՆՈՐՈւՅԹ:









Դ. Գալոյանի «գիտական աշխատանքը» (2017թ.)՝ պրոֆեսորի կոչման համար ներկայացված, գրեթե ամբողջությամբ՝ պարբերություն առ պարբերություն, առանց բառերը փոխելու «copy paste» է արված կից նկարներում ներկայացված ԵԱՏՄ վիճակագրական տեղեկատուից, ինչպես նաև կուրսային աշխատանքից (2010թ.):

Հրապարակում ենք Դ. Գալոյանի հերթական «գիտական հոդվածը» (2018թ.)՝ պրոֆեսորի կոչման համար ներկայացված, որն ամբողջությամբ՝ պարբերություն առ պարբերություն, առանց աղբյուրը նշելու արտատպված է կից նկարներում ներկայացված հոդվածից (2014թ.):
12.Պրոֆեսորի գիտական կոչումը ստանալու համար ներկայացված այլ հոդվածներ
Պրոֆեսորի կոչման համար ներկայացված այլ բառացի «copy paste»-ներ Այսպիսով, պրոֆեսորի կոչման համար ներկայացված բոլոր գիտական աշխատանքները կամ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կամ մասնակի արտատպված են՝ առանց սկզբնաղբյուրները նշելու
Շնորհակալություն ուշադրության համար

Կապ Մեզ Հետ










































































































































